Գլխավոր Ավելին

Մոտ 6 սմ չափով գոյացությունը՝ խեղդոցի, գլխապտույտների, գլխացավերի պատճառ

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության կլինիկա է դիմել 50-ամյա կին՝ գանգատվելով հազվադեպ խեղդոցից, հաճախակի գլխապտույտներից, գլխացավերից, պարանոցի ձախ կեսում անցավ գոյացության առկայությունից: Պացիենտի խոսքով՝ գանգատներն ի հայտ են եկել մոտ 3 տարի առաջ և հաջորդիվ գոյացության չափերը զգալի մեծացել են: Հետազոտման ընթացքում պարանոցի ձախ կեսում՝քնային եռանկյունում, հայտնաբերվել է հստակ սահմաներով մոտ 6 սմ չափով, հորիզոնական ողղությամբ շարժուն գոյացություն: Ելնելով անամնեստիկ և կլինիկոլաբորատոր հետազոտությունների արդյունքներից՝ հիվանդի մոտ ախտորոշվել է կարոտիդային մարմնի գոյացություն՝ տեղակայված քնային զարկերակի բիֆուրկացիայում, որը ճնշում էր արտաքին և ներքին քնային զարկերակները:

Դիմածնոտային վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. դոցենտ Արթուր Պապիկյանի կողմից ընդհանուր անզգայացմամբ կատարվել է վիրահատություն, նորագոյացության հեռացում: Վիրահատությունը և հետվիրահատական ընթացքն անցել է հարթ, առանց բարդությունների:

 

×
facebook sharing button facebook